Ապրիլի 6-ին առավոտից շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանի 13-րդ վարչապետը գալու է Ռիգայից: Տարընթերցման տեղիք չտալու համար ասեմ՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Ռիգա՝ ինչ-որ այցով: Չի բացառվում, որ Մերձբալթիկայից նա վերադառնա իշխանական աստիճանակարգում պաշտոնի իջեցումով, որը real politik-ում նշանակում է պաշտոնի բարձրացում՝ վերջապես վարչապետի պաշտոնում հայտնվելով Հովիկ Աբրահամյանը այլևս հետքայլ չի անի, այլ՝ միայն առաջ: